Երևանում փորձաքննություն է անցել վերելակների 58%-ը. Կամո Արեյան
Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը այսօր տեխնիկական անվտանգության ապահովման խնդիրների թեմայով ԱԺ-ում հրավիրված լսումների ժամանակ հայտարարեց, որ Երևանում վերելակների շահագործման խնդիրն առկա է, որի համար լուրջ կապիտալ փոփոխություններ են պետք:
«Տեխնիկական անվտանգությանը սպառնացող թիվը մեկ խնդիրը ծերացած վերելակներն ու դրանց նորոգման անհրաժեշտությունն ամենահետաձգելի հարցն է մեզ համար»,- ասաց նա:
Կամո Արեյանը հավատացրեց, որ մի քանի ամիսների ընթացքում վերելակների 58%-ը փորձաքննություն է անցել և հավատացրեց, թե փորձաքննությունն ինտենսիվ կիրականցվի մինչև տարեվերջ:
Ըստ փոխքաղաքապետի Երևանում 4 551 վերելակներից մասնավոր ծառայությունների կողմից սպասարկվում է 2 730-ը, համատիրությունների և կառավարման մարմինների կողմից` 1812-ը:
«Սպասարկումը տեղի է ունենում 41 սուբյեկտի կողմից, որոնցից 33-ը համատիրություններն են, 7-ը՝ մասնավոր կազմակերպություն, մեկը՝ համայնքային ծառայություն մատուցող ընկորություն: Այդ 7-ը մրցույթով անցկացված մասնագետների խումբ է, ՍՊԸ-ներ, մյուսները՝ համատիրություններ: Իրավական մեխանիզմ` մասնավոր ընկերություններ-համատիրություններ, որոնք զբաղվում են սեփականատերերի համաձայնությամբ»,-ասաց նա:
Երևանին վերաբերող փորձաքննությունների մասով, ըստ Երևանի փոխքաղաքապետի, դեռևս անցյալ տարի էին մտահոգություն հայտնել, որ օրենսդրությունը կանոնակարգեն:
«Ընդամենը տեխնիկական կանոնակարգի ունենք գրած վերելակների»,-ասաց նա:










