Կապանի հիվանդանոցում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել (թարմացված)
17.12
Ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել: Այս մասին Tert.am-ին հայտնեց Սյունիքի մարզի փրկարարական ջոկատի հրամանատար, փոխգնդապետ Բագրատ Զաքարյանը:
120 բուժաշխատողները և 100 հիվանդները, որ տեղափոխվել էին պոլիկլինիկա, հիմա հետ են տեղափոխվում հիվանդնոց:
ՀՀ ոստիկանությունը ստացել է ահազանգ, որ Կապանի քաղաքային հիվանդանոցում տեղադրված է ռումբ, ոստիկանների խումբը տեղում է: Այս մասին Tert.am-ին հայտնեցից ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Կատարվում են համապատասխան գործողություններ»,- հավելեցին` ի պատասխան հարցի, թե արդյո՞ք հիվանդանոցի անվանակազմն ու հիվանդները տարհանվում են:
Tert.am–ի տեղեկություններով` ընթանում է 95 հիվանդի տարհանում պոլիկլինիկական բաժանմունք:










