Ռուսաստանը նորից «Իսլամական պետությանը» հարվածել է Կասպից ծովից (տեսանյութ)

21:33 • 20.11.15

Ռուսաստանի ռազմա-ծովային ուժերի Կասպից ծովի նավատորմը հրթիռակոծել է Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերը:

 

«Գազետա»-ի փոխանցմամբ` այս անգամ Կասպից ծովից իր հարձակման ժամանակ Ռուսաստանը 18 թևավոր հրթիռ է արձակել, իսկ թիրախը եղել են միանգամից 7 կետեր` 3 տարբեր ուղղություններով` իսլամիստների կենտրոն Ռաքքա, Հալեպ և Իդլիբ:

 

Պուտինը դրական է գնահատել այս գրոհը, սակայն նշել է, որ դա քիչ է «Ռուսաստանը ահաբեկչական հարձակումներից զերծ պահելու համար»:

Ռուսաստանը նորից «Իսլամական պետությանը» հարվածել է Կասպից ծովից (տեսանյութ)