Նոր զարգացումներ Մալիից. չնայած բոլոր պատանդներն ազատ են արձակվել, ահաբեկիչները, սակայն, հյուրանոցում են (թարմացվում է)
20:36
Russia Today-ն ահազանգում է, որ Մալիում աճել են Բամաքո քաղաքի Radison Blu հյուրանոցի պատանդառության մղձավանջի զոհերի թիվը: Ըստ այդմ` ՄԱԿ-ի խաղաղապահները 27 մարմին են հայտնաբերել: Մինչ այդ հաղորդվում էր 18 զոհի մասին: Sky News-ը միաժամանակ հայտնում է, որ «զոհերի թիվն ավելանում է սենյակից-սենյակ»: Նշվում է նաև, որ զոհվածներից 14-ը եվրոպացիներ են։
ԶԼՄ-ները հայտնում են նաև մեծ թվով վիրավոր քաղաքացիական անձանց մասին:
Life News-ը հաղորդում են, որ սպանվել է հյուրանոցը գրաված ահաբեկիչներից երկուսը, երբ ուժայինները գրոհ են իրականացրել: Նախնական տվյալներով հյուրանոցը գրաված զինված անձանց թիվը եղել է 10-ը:
Մամուլի փոխանցմամբ` զինյալների մյուս մասը այս պահի դրությամբ շարունակում է մնալ հյուրանոցի ներսում: Ահաբեկիչների մոտ այլևս պատանդներ չլինելու մասին տեղեկությունը վերահաստատել է նաև Մալիի ԱԳՆ-ն:
«ՌԻԱ Նովոստի»-ն Մալիի ահաբեկչության առնչությամբ փոխանցում է ԱՄՆ-ի Պետքարտուղարության գնահատականը, որի համաձայն դեռ վաղ է այս ահաբեկչությունը կապել «Իսլամական պետության» հետ:
Մալիի Բամաքո քաղաքի Radison Blu հյուրանոցի պատանդառության մղձավանջն ավարտված է:
Russia Today-ը փոխանցում է այդ երկրի անվտանգության հարցերով նախարարի հայտարարությունը, որի համաձայն` Radison Blu հյուրանոցում այլևս պատանդներ չկան:
ԱԼՄ-ները հայտնում են նաև, որ ավարտվել է հյուրանոցի վրա ուժայինների գրոհը, ինչի հետևանքով կա 18 զոհ: Նրանց մարմինները արդեն դուրս են բերվել հյուրանոցից: Daily Mail-ը հայտնում է, որ զոհերի թվում է բելգիացի դիվանագետ Ժոֆրեյ Դյուդոնը:
Այսօր ցերեկը 10 զինված անձինք պատանդ էին վերցրել Մալիի մայրաքաղաքի հայտնի հյուրանոցներից մեկի 140 հյուրերին և 30 աշխատակիցներին:










