Մալիում զինյալներն ազատ են արձակել Ղուրանն իմացող մի քանի պատանդի

14:31 • 20.11.15

Մալիի մայրաքաղաքում Radisson Blu հյուրանոցը գրաված զինյալներն ազատ են արձակել մի քանի պատանդների։

 

Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, ազատ են արձակվել նրանք, ովքեր կարողացել են պատմել Ղուրանի մասին:

 

Հիշեցնենք, որ այսօր Radisson Blu հյուրանոցում հրաձգություն է սկսվել: Մոտ 170 մարդ պատանդ է վերցվել: Վերջին տվյալներով՝ զոհվել է 9 մարդ։