Մալիի հատուկ ծառայությունները գրոհել են հյուրանոցը, որում պատանդներ են պահվում
Մալիի հատուկ ծառայությունները գրոհել են մայրաքաղաքի Radisson հյուրանոցը, որում զինյալները պատանդներ են պահում, հայտնում է meduza.io-ն։
Հյուրանոցը գրավել են մարդիկ, որոնք բղավել են «Ալլահ Աքբար»։
Նրանք պատանդներից պահանջել են կարդալ Ղուրանն ու ազատ են արձակել նրանց, որոնք կարողացել են կրկնել կարդացածը։
Հյուրանոցում եղել է մոտ 170 պատանդ, այդ թվում՝ Ֆրանսիայի և Թուրքիայի քաղաքացիներ:
Մալիի բանակի հրամանատարի խոսքով՝ իսլամիստներն ազատ են արձակել 20 մարդու:










