Մալիում գրավված հյուրանոցից 80 պատանդ է ազատ արձակվել

16:25 • 20.11.15

Մալիի մայրաքաղաքում գրավված Radisson հյուրանոցից ազատ են արձակվել պատանդներից 80-ը, հայտնում է Reuters գործակալությունը:

 

Գրավված հյուրանոցում ընդհանուր առմամբ եղել է 170 մարդ՝ 140 հյուր և 30 աշխատակից:

 

Պատանդներին ազատ արձակելու գործողությունը շարունակվում է: Հատուկջոկատայինները, որոնք մասնակցում են գրոհին, մտել են շենք և ստուգում են հարկերը: Հյուրանոցից պարբերաբար կրակոցների ձայներ են լսվում:

 

Հաղորդվում է, որ ահաբեկիչները երկուսն են, չնայած նախկինում խոսվում էր մինչև 10 զինյալի մասին: Ոչ մի ահաբեկչական խմբավորում դեռ չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը:

Մալիում գրավված հյուրանոցից 80 պատանդ է ազատ արձակվել