Մալիում ազատ արձակված պատանդներից մեկը պատմել է, որ գրոհայինները խոսել են անգլերեն

17:24 • 20.11.15

Մալիի Raddison Blu հյուրանոցի գրոհի ընթացքում ազատ արձակված պատանդներից մեկը հայտարարել է, որ լսել է, թե ինչպես են հյուրանոցը գրավողները միմյանց հետ շփվել անգլերեն, տեղեկացնում է Reuters գործակալությունը:

 

Նա նաև պատմել է, որ ոստիկանությունն ու անվտանգության ուժերն իրեն ու մնացածին օգնել են դուրս գալ շենքից:

 

Մալիի մայրաքաղաք է ուղարկվել Ֆրանսիայի ժանդարմերիայի հատուկ նշանակության խումբը՝ բաղկացած 40 մարտիկներից:

 

Նշվում է, որ խոսքը GIGN ստորաբաժանման մասին է:

Մալիում ազատ արձակված պատանդներից մեկը պատմել է, որ գրոհայինները խոսել են անգլերեն