Անկարայից ոչ հեռու 100 կգ պայթուցիկ է հայտնաբերվել
Թուրքական Անկարա նահանգի Փոլաթլը շրջանում մոտ 100 կգ նիտրոմեթան է հայտնաբերվել, որն օգտագործվում է պայթուցիկներ պատրաստելու համար:
Ինչպես տեղեկացնում է CNN Turk-ը, այդ պայթուցիկը պատկանել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի զինյալներին։
Այն հայտնաբերվել է հողի տակ. քուրդ զինյալները փոս են փորել և վտանգավոր նյութը թաղել են այնտեղ:
Նրանցից մեկը՝ Իսմայիլ Ք.-ն, մոտեցել է թաքստոցին ու փորձել է հանել պայթուցիկը, սակայն ոստիկանական ուժերը հենց այդ պահին ձերբակալել են նրան:
Թուրքական դատարանն արդեն Իսմայիլ Ք.-ին կալանավորելու որոշում է կայացրել:










