Արմավիրում տեղի ունեցած ՃՏՊ-ից տուժած 19-ամյա երիտասարդը մահացել է

16:39 • 20.11.15

Արմավիրում տեղի ունեցած ՃՏՊ-ի տուժածներից 19-ամյա երիտասարդը մահացել է։

 

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և հիշեցնում, որ նոյեմբերի 18-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21043» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի վերջնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառի, ինչի հետևանքով վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:


Նոյեմբերի 19-ին, ժամը 09.30-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված ուղևորներից մեկը` 1996 թ. ծնված Սարգիս Հայրապետյանը, հիվանդանոցում մահացել է:


Կատարվում է քննություն:

 

Արմավիրում տեղի ունեցած ՃՏՊ-ից տուժած 19-ամյա երիտասարդը մահացել է