Չի կարելի սեփական երկիրը պատանդ վերցնել. Սաակաշվիլին՝ Յացենյուկի մասին (տեսանյութ)

10:59 • 20.11.15

Ուկրաինայի Օդեսա շրջանի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, թե երկրի վարչապետ Արսենի Յացենյուկի հայտարարությունները՝ պաշտոնից ազատվելու դեպքում ընդդիմության շարքերն անցնելու մասին, կոռեկտ չեն:

 

«Ես այսօր լսեցի վարչապետին, նա ասաց. «Եթե ինձ հանեն պաշտոնից, ես ընդդիմադիր կդառնամ, իմ խմբակցությունը դուրս կգա»: Չի կարելի սեփական երկիրը պատանդ վերցնել պաշտոնի համար: Պաշտոնի համար չէ, որ զոհվել են մարդիկ»,-ասել է Սաակաշվիլին «112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում։

 

Նա հավելել է, թե կարևոր չէ՝ ով է զբաղեցնում պաշտոնը՝ Յացենյո՞ւկը, թե՞ այլ մեկը: Դա ոչ կոռեկտ հայտարարություն է ցանկացած պաշտոնյայի համար:

 

«Ի՞նչ է, նա այդ պաշտոնի՞ն է ծնվել, կպա՞ծ է այդ աթոռին: Ի՞նչ է, նա պետք է մեռնի՞ իր աշխատասենյակում»-հայտարարել է Սաակաշվիլին:

 

Չի կարելի սեփական երկիրը պատանդ վերցնել. Սաակաշվիլին՝ Յացենյուկի մասին (տեսանյութ)