Մեքսիկացիները սպառնում են դատի տալ հայտնի դիզայներ Իզաբել Մարանին

14:51 • 20.11.15

Մեքսիկական Սանտա Մարիա քաղաքում բնակվող մի խումբ կանայք մեղադրում են հայտնի դիզայներ Իզաբել Մարանին (Isabel Marant) իր նոր հավաքածուի ստեղծման ընթացքում իրենց ազգային հանդերձների նախշերը գողանալու համար:

 

Ինչպես նշում է The Gaurdian-ը, խոսքը վերաբերում է բրենդի վերջին Etoile գարուն/ամառ-2015 հավաքածուում ներառված շապիկներից մեկին, որի վրայի նախշերն անչափ նման են մեքսիկուհիների կրած ազգային հագուստի նախշերին:

 

Կանայք  տվյալ հարցի առնչությամբ անգամ մամուլի ասուլիս են հրավիրել, որի շրջանակներում մեղադրել են Մարանին գողության համար, դրամական փոխհատուցում պահանջել ու սպառնացել դատական հայց ներկայացնել տաղանդավոր դիզայների դեմ:

 

Մեքսիկացիները սպառնում են դատի տալ հայտնի դիզայներ Իզաբել Մարանին