Շվեդիայում ահաբեկչություն նախապատրաստելու մեղադրանքով Իրաքի քաղաքացի է ձերբակալվել
Շվեդիայում ձերբակալվել է Իրաքի 25-ամյա քաղաքացի՝ ահաբեկչական հարձակում նախապատրաստելու կասկածանքով:
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, այդ մասին հայտարարել է Շվեդիայի պետական անվտանգության ծառայությունը:
Հաղորդվում է, որ տղամարդը ձերբակալվել է նոյեմբերի 19-ին՝ օրվա երկրորդ կեսին:
«Ձերբակալությունը տեղի է ունեցել առանց միջադեպերի։ Այժմ նախատեսվում է հարցաքննել ձերբակալվածին»,-ասված է հաղորդագրության մեջ։
Տեղի ոստիկանության մասնակցությամբ գործողությունը տեղի է ունեցել Բուլիդեն քաղաքում փախստականներ ընդունող կենտրոններից մեկում: Ականատեսներից մեկը հաղորդել է, որ տղամարդը փորձել է թաքնվել պատշգամբում, որտեղ նրան հայտնաբերել է ոստիկանությունը:
Ավելի վաղ Շվեդիայի ներգաղթի վարչությունը հաղորդել էր, որ այլևս չի կարող բնակարանով ապահովել փախստականներին։










