Քուվեյթում ձերբակալված ԻՊ-ի աջակիցը խոստովանել է, որ զինամթերքը գնել է Ուկրաինայից
Քուվեյթում գաղտնազերծվել է ծայրահեղական խմբավորում, որի անդամները տարբեր ուղիներով զգալի աջակցել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը։
Ընդհանուր առմամբ, ձերբակալվել է տարբեր ազգության 6 մարդ, ովքեր զինամթերքի գնման գործարքներ են կազմակերպել ԻՊ-ի համար:
Ինչպես նշում է Associated Press-ը, ձերբակալվածներից մեկը` լիբանանցի Օսամա Խայաթը, խոստովանել է, որ զինամթերքը գնել է Ուկրաինայից, իսկ այն տեղափոխելու ու իսլամիստներին հասցնելու համար օգտագործվել է Թուրքիայի տարածքը:
Խայաթը նաև պատմել է, որ օգնել է ահաբեկչական խմբավորմանը նոր գրոհայինների հավաքագրման ու ֆինանսական միջոցները թուրքական բանկերում գտնվող ԻՊ-ի հաշվեհամարներին ուղարկելու հարցերում։










