ԱՄՆ նախագահի թեկնածուն սիրիացի փախստականներին համեմատել է շների հետ
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Բեն Կարսոնը սիրիացի փախստականներին համեմատել է շների հետ, փոխանցում է Газета-ն։
Ալաբամա նահանգի քաղաքներից մեկում իր նախընտրական արշավի անցկացման ժամանակ նա նշել է, որ ԱՄՆ-ին անհրաժեշտ են խելացի առաջնորդներ, որոնք հոգ կտանեն մարդկանց մասին: Նա նաև նշել է, որ միշտ պետք է հավասարակշռություն լինի անվտանգության և մարդասիրական խնդիրների միջև:
«Օրինակ, պատկերացնենք, որ եթե ձեր թաղամասում կատաղած շուն է վազում, ապա դուք, հավանաբար, նրան լավ շուն չեք համարի, և դուք, հավանաբար, կպաշտպանեք ձեր երեխաներին»,- ասել է նա։
Շարունակելով նմանեցումը` թեկնածուն նշել է, որ փախստականների ստուգումը հատուկ սարքերով նույնն է, ինչ այն` ինչպես են իրենք պաշտպանում իրենց երեխաներին։ Եթե նույնիսկ իրենք սիրում են շներին, ապա կզանգահարեն համապատասխան կազմակերպություն` շրջապատում անվտանգությունը վերականգնելու համար:
«Այդ նույն կերպ, մեզ պետք են սարքեր, որոնք թույլ կտան պարզել` ով է կատաղած շուն»,- ասել է Կարսոնը:










