Փարիզի արվարձանում իրեն պայթեցրած կին մահապարտը երբեք չի հետաքրքրվել Ղուրանով և կրոնի թեմաներով. The Daily Mail
Համացանցում է հայտնվել Ֆրանսիայի առաջին կին մահապարտ Հասնա Աիթբուլահսենի մասնակցությամբ տեսանյութը, որում նա Փարիզի Սեն Դենի արվարձանում ոստիկանական հատուկ գործողության ընթացքում գործի է դնում պայթուցիկը, գրում է The Daily Mail-ը։
26-ամյա կինը, ով Փարիզի ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչ Աբդելհամիդ Աբաուդի զարմուհին էր, գործի է դրել իր մարմնին ամրացված ռումբը, ինչից հետո բնակելի շենքի 3-րդ հարկում գտնվող բնակարանում հզոր պայթյուն է որոտացել։
Երիտասարդ կնոջը ճանաչողները պատմել են, որ Հասնան առօրյա կյանքում շատ սրտաբաց ու զվարթ աղջիկ է եղել, որը կովբոյական հագուկապի մեծ սիրահար էր ու երբեք չէր հետաքրքրվում Ղուրանով և կրոնի թեմաներով:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի իշխանությունները պաշտոնապես հաստատել են իրավապահների կողմից իրականացված հատուկ գործողության շրջանակներում Փարիզի ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչ Աբդելհամիդ Աբաուդի սպանության լուրը։
Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչություններին զոհ է գնացել շուրջ 130 մարդ։ Դրանից հետո Ֆրանսիայի ոստիկանությունը հատուկ գործողություն էր սկսել Փարիզի Սեն Դենի արվարձանում։



Ռումբի գործարկման տեսանյութը՝










