Կամերունի հյուսիսում ահաբեկչություն է տեղի ունեցել. կա 10 զոհ

17:26 • 21.11.15

Կամերունի հյուսիսային Ֆոտոկոլ քաղաքում ահաբեկչություն է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է ТАСС  գործակալությունը` այս մասին հայտնել են աֆրիկյան երկրի զինված ուժերի աղբյուրները:
Վերջիններիս տվյալներով` մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով առնվազն 10 մարդ զոհվել է:


Դեռևս ոչ ոք չի ստանձնել ահաբեկչության  պատասխանատվությունը, սակայն դիտորդները կարծում են դա «Բոկո Հարամ»  արմատական խմբավորման ձեռքի գործն է, որը պարբերաբար  դիվերսիաներ է իրականացնում Նիգերիայի հյուսիսարևելյան շրջաններում, ինչպես նաև հարևան երկրների հետ սահմանամերձ գոտիներում:


Նշենք, որ «Բոկո Հարամը, ձգտում է իսլամական խալիֆայություն ստեղծել և շարիաթի (իսլամական օրենք) կանոններ սահմանել  Նիգերիայում:


Հիշեցնենք, որ այս տարվա մարտին խմբավորումը հավատարմության երդում է տվել ԻՊ-ին:

 

Կամերունի հյուսիսում ահաբեկչություն է տեղի ունեցել. կա 10 զոհ