Չինացի միլիոնատերն ավելի քան 188.000 դոլար է ծախսել ծովախեցգետիններին փրկելու համար

13:57 • 21.11.15

Չինաստանում մի միլիոնատեր, ով չի ցանկացել հայտնել իր անունը, 188.660 դոլար է ծախսել շանհայյան մազոտ ծովախեցգետիններին փրկելու համար։

 

Ինչպես նշում է The Business Insider-ը, տղամարդը տվյալ գումարով, ինչը, ի դեպ, համարժեք է 1.2 մլն յուանին, գնել է 33.000 հատ ծովախեցգետին ու դրանց արձակել գետը:

 

Հայտնի է, որ Ֆուչունցզյան գետն է արձակվել 5 տոննա շանհայյան մազոտ ծովախեցգետին։