Բրյուսելի մետրոն դադարեցրել է աշխատանքը՝ ահաբեկչության սպառնալիքի մակարդակի բարձրացման պատճառով

11:05 • 21.11.15

Բելգիայի մայրաքաղաքի մետրոն դադարեցրել է աշխատանքը՝ ահաբեկչության սպառնալիքի մակարդակն առավելագույնի հասցնելու որոշումից հետո, հայտնում է Reuters գործակալությունը։

 

Քաղաքի բնակիչներին խորհուրդ է տրվել չափազանց զգույշ լինել հանրային վայրերում՝ «հարձակման լրջագույն և անխուսափելի սպառնալիքի» պատճառով։

 

Միևնույն ժամանակ՝ իշխանությունները չեն պարզաբանել, թե սպառնալիքի մակարդակի բարձրացման մասին որոշումն ինչի հետ է կապված։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բելգիայի իշխանություններն ահաբեկչական սպառնալիքի առավելագույն մակարդակ են հայտարարել երկրի մայրաքաղաք Բրյուսելում։

Դա նշանակում է, որ ահաբեկչական ակտիվության սպառնալիքը քաղաքի տարածքում «առավելագույնս լուրջ» է: Հնարավոր է՝ նման որոշումը կապված է հետաքննության և այն մարդկանց որոնման հետ, որոնք կապված են Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությունների հետ։

 

Բրյուսելի մետրոն դադարեցրել է աշխատանքը՝ ահաբեկչության սպառնալիքի մակարդակի բարձրացման պատճառով