Չեռնոգորիան դեկտեմբերի 1-ին ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավեր կստանա
Չեռնոգորիան (Մոնտենեգրո) դեկտեմբերի 1-ին ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավեր կստանա դաշինքի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման ընթացքում, գրում է Газета-ն` հղում անելով դիվանագիտական աղբյուրների։
Նշվում է, որ Ռուսաստանը, իր հերթին, նամակներ է ուղարկել ՆԱՏՕ-ի մի քանի անդամ երկրների և զգուշացրել, որ Չեռնոգորիայի անդամակցությունը դաշինքին կհանգեցնի Մոսկվայի և ՆԱՏՕ-ի միջև հարաբերությունների վատացմանը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Պոդգորիցայում անցկացվել է ընդդիմության ցույց, որի ընթացքում ցուցարարները պահանջել են նախարարների կաբինետի հրաժարականը, անցումային կառավարության ձևավորում և դեմ են հադես եկել ՆԱՏՕ-ին անդամակցությանը։










