ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն ընդունել է ԻՊ-ի դեմ պայքարի՝ Ֆրանսիայի առաջարկած բանաձևը

11:26 • 21.11.15

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն ընդունել է Ֆրանսիայի պատրաստած «Իսլամական պետություն» և «Ալ- Կաիդա» ահաբեկչական խմբավորումների դեմ համակարգված պայքարի բանաձևը, հայտարարությունը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։


Փաստաթուղթն ընդունվել է խորհրդի բոլոր 15 անդամների կողմից։


Շրջանառության մեջ դրված բանաձևով Ֆրանսիան անդամ երկրներին կոչ է անում «Իսլամական պետության» վերահսկողության տակ գտնվող Սիրիայի և Իրաքի տարածքներում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ համաձայն միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության։

 

Բանաձևը նաև կոչ է անում կրկնապատկել և համակարգել ջանքերն ԻՊ-ի, «Ալ-Նուսրայի ճակատի» և  «Ալ-Կաիդայի» հետ կապված  անձանց, խմբավորումների, կազմակերպությունների ահաբեկչական գործողությունները ճնշելու համար։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն ընդունել է ԻՊ-ի դեմ պայքարի՝ Ֆրանսիայի առաջարկած բանաձևը