Ամերիկացի մանկաբույժը «կախարդական» հնարք է ներկայացրել, որ կօգնի հանգստացնել լացող երեխային (տեսանյութ)
Բոլոր ծնողներին ծանոթ է լացող երեխային հանգստացնելու խնդիրը, և նրանք քաջատեղյակ են, թե որքան ջանք է պետք ներդնել դրա համար:
Օրորելը, գրկելը, գրկած քայլելն ու երեխային ճոճելը կամ ծիծաղելի դեմք ընդունելը երբեմն անզոր միջոցներ են թվում:
Այս պարագայում մայրիկներին ու հայրիկներին օգնության է գալիս գիտականորեն փորձված մեթոդը, որը ներկայացրել է ամերիկացի մանկաբույժ Ռոբերտ Հեմիլթոնը:
Daily Mail-ի հաղորդմամբ` բժշկի առաջարկած «կախարդական» մեթոդը, որն օգնում է հանգստացնել փոքրիկին, նրան ճիշտ գրկելու և երեսնիվայր պահելու մեջ է: Հատուկ տեխնիկան բժիշկը ցուցադրում է 4 րոպեանոց տեսանյութով, որը YouTube-ում հայտնվելով 1.7 մլն դիտում է ունեցել 4 օրում:










