Ինչպես ընտրել արհեստական տոնածառ. (տեսանյութ)
«ՌԻԱ Նովոստի»-ն տեսաուղեցույց է պատրաստել, որով առաջնորդվելով հնարավոր է տոնածառի առավելագույն ճիշտ ընտրություն կատարել:
Մասնագետների խորհրդով առաջարկվում է արհեստական տոնածառն ընտրելիս կողմնորոշվել հոտով. եթե որևէ հոտ է գալիս, ապա նշանակում է՝ տոնածառը պատրաստված է անորակ նյութերից: Ընտրելիս ապրանքը պետք է ստուգել նաև դրա «ճյուղերը» հետ ու առաջ ճկելով, «թերթիկները» հակառակ ուղղությամբ շոյելով. եթե տոնածառը բավականաչափ ճկուն է և չի փչանում նման գործողություններից, ապա կարելի է ընտրել:
Անվտանգության նկատառումներով էլ խորհուրդ է տրվում սովորական տոնածառերը գերադասել լուսա-դիոդային տեխնոլոգիաներով հագեցածներից:










