Էրդողանի կուսակցության գրասենյակի վրա հարձակում է իրականացվել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնած «Արդարություն և զարգացում» կուսակցության Ստամբուլի Ումրանիյե շրջանի գրասենյակի վրա անհայտ անձը «մոլոտովյան կոկտեյլ» է նետել։
Ինչպես տեղեկացնում է Sabah օրաթերթի կայքը, միջադեպի հետևանքով հրդեհ է բռնկվել, վնասվել են գրասենյակի դուռն ու պատուհանները։
Դեպքի վայր են ժամանել հրշեջներն ու ոստիկանները։ Նրանք ուսումնասիրել են դեպքի վայրն ու այժմ որոնում են կասկածյալին կամ կասկածյալներին։










