Բելգիան սահմանադրական փոփոխություններ կիրականացնի՝ ահաբեկիչների դեմ պայքարի համար
Բելգիայի դաշնային կառավարությունն ահաբեկչության դեմ պայքարի խստացման շրջանակում մի շարք սահմանադրական փոփոխություններ կիրագործի:
Ինչպես հայտնում է euromag.ru-ն, երկրի իշխանությունների կողմից հավանության արժանացած նոր փաթեթը, որում ներառված է 18 բարեփոխում, կօգնի կանխել ահաբեկչություններն ու պարզել դրանց կազմակերպիչներին և հանցակիցներին:
Սահմանադրության մեջ որոշ փոփոխություններ անելու դեպքում իրավապահ մարմիններին ու հետախուզական ծառայություններին կտրվեն լայն լիազորություններ` կասկածյալներին ձերբակալելու, խուզարկելու և գաղտնալսելու վերաբերյալ:
Աղբյուրը հավելում է, որ 2016թ. Բելգիայի կառավարությունը հավելյալ 400 մլն եվրո կհատկացնի անվտանգության ապահովման միջոցառումներին:










