ԵՄ-ի անդամ բոլոր երկրները համակարծիք են ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները երկարաձգելու հարցում. ԵՄ ներկայացուցիչ

16:39 • 16.12.15

ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայն են, որ անհրաժեշտ է կես տարով երկարաձգել Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների կիրառումը, և այդ հարցը չպետք է քննարկվի ԵՄ-ի գագաթաժողովին. ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։

 

«Ես որևէ քննարկում չեմ ակնկալում։ Ինչո՞ւ եմ այդպես ասում, չնայած կարող է սխալվեմ, քանի որ հիմնվում եմ ներկայացուցիչների բանակցությունների վրա»,-ասել է ԵՄ ներկայացուցիչը՝ չցանկանալով հրապարակել իր անունը։

 

Նա նշել է, որ բոլոր 28 երկրները վստահ են, որ մարտյան համաձայնագիրը, որը հստակ կապ է դնում Մինսկի համաձայնագրերի կատարման ու պատժամիջոցների երկարաձգման հարցում, նախկինի պես գործում է։


«Դա նշանակում է, որ բոլոր 28 առաջնորդներն աջակցում են պատժամիջոցների երկարաձգմանն առաջիկա 6 ամիսներին»,-ասել է ԵՄ-ի ներկայացուցիչը։
 

Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները սահմանվել էին Ուկրաինայի հարցում դիրքորոշման պատճառով։

ԵՄ-ի անդամ բոլոր երկրները համակարծիք են ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները երկարաձգելու հարցում. ԵՄ ներկայացուցիչ