Թուրքիան չկարողացավ ապացուցել, որ խախտվել է թուրքական սահմանը. Հունաստանի ազգային պաշտպանության նախարար

18:07 • 16.12.15

ՀՀ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանն այսօր Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս Կամմենոսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին, ասաց, որ հարևանների հետ կապված խնդիրները բոլորին մտահոգում են:


«Միջազգային հանրությանը, հատկապես մեր ռազմավարական գործընկերների  ուշադրությունը սևեռած է նրան, որ տարածաշրջանում կան պետություններ, հանձինս Թուրքիայի, որոնք աջակցում են «Իսլամական պետությանը»,-ասաց նա և նշեց, որ իրենք դա դատապարտում են դա:

 

Պանայոտիս Կամմենոսին նշեց, որ Թուրքիան չկարողացավ ապացուցել, որ խախտվել է թուրքական սահմանը և «սպանեց» միջազգային սկզբունքները:


«Շարունակում է մնալ մեկ պետություն, որը տարածաշրջանում սադրանքներով է գործում, չի հարգում միջազգային իրավունքները և խախտում է Հունաստանի օդային տարածքը»,-ասաց նա և նշեց, որ որևէ կասկած չկա, որ Սիրիայի օդային տարածքում է խոցվել ինքնաթիռը:

 

Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը համամիտ էր, որ Թուրքիան աջակցում է «Իսլամական պետությանը»:

 

«Ակնհայտ է, որ Թուրքիայում նավթի, զենքերի, թմրամիջոցների և մարդկանց ապօրինի տեղաշարժ է տեղի ունենում, և այդ գումարները գնում են ի օգուտ ահաբեկիչների»,-ասաց նա:

 

Սերյան Օհանյանն ասաց, որ ոչ պատերազմական իրավիճակում հարևանները պետք է փոխադարձ հանդուրժողականություն ցուցաբերեն՝ հնարավոր այն խախտումների նկատմամբ, որոնք կարող են լինել զինված ուժերի պատրաստության հատկապես օդային հատվածում:


«Այս իրականության մեջ, երբ Թուրքիան ինքը համարյա թե ամեն օր խախտում է  Հունաստանի օդային սահմանները, և նաև խախտում է եղել Հայաստանի Հանրապետության սահմաններում, որին  մենք հանդուրժողականությամբ ենք մոտեցել, ինքն իրավունք չուներ այդ ոչ գործընկերային, ոչ հարևանային քայլը կատարել Ռուսաստանի Դաշնության օդային ուժի նկատմամբ և հատկապես օդաչուի նկատմամբ՝ խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը»,-ասաց նա:

 

 

Թուրքիան չկարողացավ ապացուցել, որ խախտվել է թուրքական սահմանը. Հունաստանի ազգային պաշտպանության նախարար