Արաբ գնորդը ձեռք է բերել «Լյուդովիկոս XIV-ի ամրոցը» Փարիզում

23:52 • 16.12.15

Ֆրանսիայի Լյուդովիկոս XIV արքայի պատվին կառուցված  ամրոցը գնային ռեկորդ է սահմանել անշարժ գույքի վաճառքում: Сhâteau Louis XIV կոչվող  ամրոցը վաճառվել է 301 մլն դոլարով:


Ինչպես նշում է  Euromag-ը` վկայակոչելով իր աղբյուրները, գնորդի անունը հայտնի չէ, սակայն  հայտնի է, որ նա Մերձավոր Արևելքից է: 


Առանձնատունը գտնվում է Փարիզի արվարձաններից մեկում` Վերսալից ոչ հեռու: Շենքը կառուցվել է 2008-2011 թվականներին` պահպանելով XVII դարի ոճը։

 

Առանձնատան 23 հեկտար տարածքում  առանձին ոսկյա շատրվան է տեղակայված, ինչպես նաև մարմարե արձաններ, զբոսուղի և բուսական լաբիրինթոս:


 

Արաբ գնորդը ձեռք է բերել «Լյուդովիկոս XIV-ի ամրոցը» Փարիզում