Իրաքում 27 քաթարցի որսորդների և իշխող ընտանիքի անդամների են առևանգել
Իրաքում` Սաուդյան Արաբիայի հետ սահմանի մոտ գտնվող անապատում, հրացանով զինված անձինք 27 քաթարցի որսորդների են առևանգել, որոնց թվում են նաև իշխող ընտանիքի անդամներ:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն` մեջբերելով տեղի կառավարչին և ոստիկանին, հարձակում իրականացնողները որսորդական ճամբար են ներխուժել տասնյակ ամենագնացներ վարելով:
Ոստիկանությունն արդեն լայնամասշտաբ որոնողական արշավ է սկսել հարձակվողներին գտնելու համար:
Նշվում է, որ որսի դուրս եկած անձինք պաշտոնական թույլտվություն են ստացել Իրաքի ներքին գործերի նախարարությունից:










