ԻՊ-ը հարձակվել է թուրքական ռազմաբազայի վրա Իրաքում. թուրքական հրետանին պատասխան հարված է հասցրել

23:14 • 16.12.15

Թուրքական հրետանին դեկտեմբերի 16-ին հարված է հասցրել հյուսիսային Իրաքում: Կրակը բացվել է «Իսլամական պետություն» խմբավորման ուղղությամբ` ի պատասխան քրդական «փեշմերգա» զորամիավորման ուղղությամբ բացված կրակահերթի:


Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը`մեջբերելով Թուրքիայի գլխավոր շտաբի պաշտոնական հաղորդագրությունը, ԻՊ-ի և քրդական զորամիավորման միջև բախումների ժամանակ  մի քանի արկ է ընկել թուրքական  Բաշիքա ռազմաբազայի շրջանում, ինչի հետևանքով 4 թուրք զինվոր է վիրավորվել:


Քրդական աղբյուրների տվյալներով` ԻՊ-ը ականանետային կրակ են բացել քրդական ուժերի հրամանատարական կենտրոնի ուղղությամբ: Երկու ժամվա ընթացքում մոտ 60 ռումբ է նետվել: 

 

ԻՊ-ը հարձակվել է թուրքական ռազմաբազայի վրա Իրաքում. թուրքական հրետանին պատասխան հարված է հասցրել