Մեկնարկել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի հավակնորդների մրցապայքարը

12:53 • 16.12.15

ՄԱԿ-ում մեկնարկել է միջազգային կառույցի գլխավոր քարտուղարի պաշտոնի հավակնորդների մրցապայքարը։

 

Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, այս կապակցությամբ ՄԱԿ-ի անդամ 193 պետությունների ղեկավարություններին կոչ է արվել այս պատասխանատու պաշտոնի համար առաջադրել կին թեկնածուի։ Հետաքրքրական է, որ անցած 70 տարվա ընթացքում այս պաշտոնը բացառապես զբաղեցրել են տղամարդիկ:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ ՄԱԿ-ի ներկայիս ղեկավար Բան Կի-մունը, ով Հարավային Կորեայի նախկին արտգործնախարարն է, պաշտոնը թողնելու է 2016թ. վերջին:

 

Նոր գլխավոր քարտուղարը պետք է ընտրվի Արևելյան Եվրոպայից առաջադրված թեկնածուներից:

 

Հայտնի է, որ թեկնածուներին կներկայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, իսկ նոր գլխավոր քարտուղարին կընտրի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան:

Մեկնարկել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի հավակնորդների մրցապայքարը