Կանադայի վարչապետը կխնդրի Հռոմի պապին ներողություն խնդրել երկրի բնիկ ժողովուրդներից

09:37 • 17.12.15

Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն մտադիր է խնդրել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին Հռոմի կաթոլիկ եկեղեցու անունից պաշտոնապես ներողություն խնդրել Կանադայի բնիկ ժողովուրդներից` նրա ներկայացուցիչների կողմից տարբեր ճնշումների ենթարկվելու համար, գրում է Газета-ն:

 

«Դա չի նշանակում, որ ես պատրաստվում եմ այլ կառավարությունների կամ կազմակերպությունների ուղղություն տալ որևէ բան անելու հարցում, սակայն անհամբերությամբ սպասում եմ կառուցողական փոխգործակցության` այդ խնդիրը լուծելու համար: Անկեղծ ասած՝ կան շատ տարբեր կազմակերպություններ, որոնք պետք է ընդունեն իրենց գործողությունները կանադական պատմության այդ սարսափելի մասում»,- ասել է վարչապետը:

 

Տրյուդոն ընդգծել է, որ անհամբերությամբ սպասում է պոնտիֆիկոսի հետ այդ թեմայով զրույցին:
 

Ավելի վաղ Կանադայի խորհրդարանի Ճշմարտության և հաշտեցման հանձնաժողովն ընդունել էր, որ Հռոմի կաթոլիկ եկեղեցու գործողություններից «հոգևոր, մշակութային, հուզական , ֆիզիկական և սեռական առումով տուժել են Կանադայի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչներ»։
 

 

Կանադայի վարչապետը կխնդրի Հռոմի պապին ներողություն խնդրել երկրի բնիկ ժողովուրդներից