ԱՄՆ-ն ու Կուբան պայմանավորվել են ավիահաղորդակցության վերականգնման մասին

09:01 • 17.12.15

ԱՄՆ-ն պայմանավորվել է Կուբայի հետ երկու երկրների միջև կանոնավոր ավիահաղորդակցության վերականգնման մասին, հաղորդում է korrespondent.net-ը։

 

Երկու կողմերի միջև կանոնավոր կոմերցիոն ավիաչվերթների վերսկսման մասին համաձայնությունը ձեռք է բերվել է Վաշինգտոնում չորեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 16-ին:

 

Պայմանավորվածությունները թույլ են տալիս բանակցություններ սկսել կուբական և ամերիկյան պետական ավիաընկերությունների միջև, ինչը կարող է տևել ևս մի քանի ամիս, և դեռ հայտնի չէ առաջին ինքնաթիռների թռիչքի հստակ ամսաթիվը։

 

Ֆլորիդայի նահանգի հարավային ծայրից ընդամենը 150 կիլոմետր հեռավորության վրա գտնվող հարևան կղզի չվերթները վերսկսելու պատրաստակամության մասին հայտարարել են արդեն մի քանի ամերիկյան ավիաընկերություններ։ Դեռ այնտեղ ԱՄՆ-ից կարելի է հասնել միայն չարտերային ավիաչվերթներով, որոնք անհարմար են և որոնցից մի քանիսի համար գործում են խիստ սահմանափակումներ, այդ թվում՝ ուղեբեռի հետ կապված:

 

Ուղիղ մեկ տարի առաջ՝ դեկտեմբերի 17-ին, ԱՄՆ-ի և Կուբայի իշխանությունները հայտարարել են քաղաքական հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ գործընթաց սկսելու մասին, հուլիսի 20-ին վերականգնվել է դեսպանատների աշխատանքը երկու երկրների մայրաքաղաքներում:

 

 

ԱՄՆ-ն ու Կուբան պայմանավորվել են ավիահաղորդակցության վերականգնման մասին