Kuwait Airways-ը սահմանափակել է տոմսերի վաճառքը՝ ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո

09:20 • 17.12.15

Kuwait Airways ավիաընկերությունը դադարեցրել է Նյու Յորք-Լոնդոն ուղղությամբ տոմսերի վաճառքն այն բանից հետո, երբ ԱՄՆ տրանսպորտի դեպարտամենտը դատով է սպառնացել ինքնաթիռ իսրայելցու թույլ չտալու համար, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

 

Գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ արդեն ստացվել է տեղեկատվություն այն մասին, որ այդ ուղղությամբ թռիչքը կփակվի, սակայն միևնույն ժամանակ կպահպանվի Նյու Յորքի և Քուվեյթի միջև ուղիղ ավիահաղորդակցությունը:

 

Սեպտեմբերին դեպարտամենտն ավիաընկերությանը նամակ է ուղարկել, որտեղ կոչ է արել վերջ դնել «խտրականությանը»:

 

Ավիաընկերության քաղաքականությունը քննադատության առարկա է դարձել այն բանից հետո, երբ երկու տարի առաջ այն հրաժարվել է տոմս վաճառել Իսրայելի քաղաքացու Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում:

 

Ընկերությունում մերժումը բացատրել են նրանով, որ Քուվեյթի օրենսդրությունն արգելում է երկրի քաղաքացիներին կոմերցիոն պայմանագրեր կնքել իսրայելցիների հետ։

 

Kuwait Airways-ը սահմանափակել է տոմսերի վաճառքը՝ ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո