2015-ին յուրաքանչյուր 8-րդ երեխան ծնվել է հակամարտության գոտում. ՄԱԿ-ի զեկույց
ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) տվյալներով` 2015 թվականին յուրաքանչյուր 8-րդ երեխան աշխարհում ծնվել է հակամարտության գոտում, փոխանցում է Газета-ն:
Նշվում է, որ 2015-ին հակամարտության գոտում ծնվել է մոտ 16.6 մլն երեխա, ինչը մոտ 125.000-ով ավելի է նախորդ տարվանից։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կանխատեսումներով` հաջորդ տարի հակամարտության գոտիներում կծնվի 16.7 մլն երեխա:
Զեկույցում նշվում է, որ հակամարտությունները շատ երկրներում հանգեցնում են նրան, որ նորածին երեխաները և նրանց մայրերը մշտապես բախվում են մեծ ռիսկերի: Մայրերը ծննդաբերում են առանց բժշկական օգնության և հակասանիտարական պայմաններում: Նման շրջաններում ծնված երեխաների մոտ մեծ է մինչև 5 տարեկան մահանալու հավանականությունը:
ՄԱԿ-ն իր զեկույցում նշում է, որ 2015-ին ավելի քան 200.000 երեխա ապաստան է խնդրել ԵՄ-ում, իսկ մոտ 30 մլն երեխա ամբողջ աշխարհում ստիպված է եղել լքել տունը՝ հակամարտության սպառնալիքի պատճառով:










