Պարագվայում հեղեղումների հետևանքով 50.000 մարդ է տարհանվել
Պարագվայի մայրաքաղաք Ասունսյոնում առնվազն 50.000 մարդ է տարհանվել ուժեղ հեղեղումների հետևանքով: Իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել երկրի տարածքի մի մասում, հայտնում է РИА Новости-ն:
Բնական աղետի պատճառը դարձել է Պարագվայ գետի ջրի մակարդակի կտրուկ բարձրացումը մինչև 7 մետր: Փրկարարական ծառայությունները չեն բացառում մինչ Սուրբ Ծնունդ ջրի մակարդակի մինչև 7.5 մ բարձրանալը։
Արտակարգ դրություն է հայտարարվել Ամամբայ, Պրեսիդենտե-Աես, Նյեէմբուկու և մի շարք այլ շրջաններում:
Պարագվայի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ ուժեղ հեղեղումների պատճառը դարձել է «Էլ Նինյո» կլիմայական երևույթը, որն առատ հեղեղումների հետևանք է դարձել:










