Ռուսական օդուժը Սիրիայում ավելի քան 320 գրոհային է ոչնչացրել վերջին մի քանի օրում

00:06 • 17.12.15

Ռուսական ավիախմբի ինքնաթիռները  վերջին օրերին 59 մարտական թռիչք են կատարել Սիրիայի Հալեպ, Իդլիբ, Լաթակիա, Հոմս, Համա, Հասակա և Ռաքքա նահանգներում տեղակայված 212 ահաբեկչական կառույցների ուղղությամբ:


Ինչպես հայտնում է Lenta.ru-ն` այս մասին ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը: Հաղորդվել է, որ թռիչքների  ժամանակ ավելի քան 320 գրոհային է սպանվել և 34 միավոր տեխնիկա է ոչնչացվել, այդ թվում` երկու տանկ, մեկ հետևակային մարտական մեքենա և 15 ջիպ` հրազենի սարքավորմամբ:


Ռազմական գերատեսչության ներկայացուցիչը նշել է, որ ռուսական ինքնաթիռները շարունակում են հարձակումներ գործել ահաբեկիչների նավթամշակման կառույցների նկատմամբ:


 

Ռուսական օդուժը Սիրիայում ավելի քան 320 գրոհային է ոչնչացրել վերջին մի քանի օրում