Հայաստան-Ադրբեջան վեհաժողովը եզրափակվեց 2016 թվականի համար բաժակաճառով. Ուորլիք
Հայաստան-Ադրբեջան վեհաժողովը եզրափակվեց 2016 թվականի համար բաժակաճառով՝ աշխատել բանակցությունների միջոցով կարգավորման ուղղությամբ: Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Հայաստան-Ադրբեջան վեհաժողովը եզրափակվեց 2016 թվականի համար բաժակաճառով՝ աշխատել բանակցությունների միջոցով կարգավորման ուղղությամբ»,- գրել է ամերիկացի համանախագահը:
Ավելի վաղ Ուորլիքը սոցցանցում իր էջում գրել էր, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկխոսությունը շարունակվում է մեկ ժամից ավելի:
«Այո, Հայաստան-Ադրբեջան վեհաժողովի նախագահների երկխոսությունը շարունակվում է մեկ ժամից ավելի»,- գրել է ամերիկացի համանախագահը:
Հիշեցնենք, որ Բեռնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կայացել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։










