Լոնդոնում կվերստեղծեն ԻՊ-ի կողմից պայթեցված Պալմիրայի կամարը

11:34 • 29.12.15

Լոնդոնի Թրաֆալգարի հրապարակում որոշվել է վերստեղծել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից ոչնչացված սիրիական հնագույն Պալմիրայի հուշարձանի մի մասը, գրում է korrespondent.net-ը:

 

Այս տարվա օգոստոսին ջիհադականները պայթեցրել էին սիրիական Պալմիրայում Բելի հնագույն տաճարը, որը կառուցվել էր մոտ երկու հազար տարի առաջ։

 

Կառույցից կանգուն է մնացել միայն առջևի հատվածում գտնվող երկու սյուն: Կամարը կվերականգնվի լուսանկարների միջոցով՝ 3D տպիչի օգնությամբ։

 

Թվային հնաբանության ինստիստուտը, որը ստանձնել է վերականգնման աշխատանքները, Հարվարդի և Օքսֆորդի համալսարանների, ինչպես նաև Դուբայի «Ապագայի թանգարանի» կողմից ստեղծված համատեղ ձեռնարկություն է։

 

Սպասվում է, որ վերականգնված հուշարձանի ներկայացումը Թրաֆալգարի հրապարակում կկայանա 2016 թվականի ապրիլին: Նմանատիպ կամար կտեղադրվի նաև Նյու Յորքի Թայմս սքուերում։

 

 

Լոնդոնում կվերստեղծեն ԻՊ-ի կողմից պայթեցված Պալմիրայի կամարը