Առաջին հայացքից փաթեթավորում հիշեցնող պատկերները գերիրական կտավներ են (լուսանկարներ)

12:29 • 29.12.15

Ներկայում նկարչության հիպերռեալիզմ ուղղությունն անչափ տարածված ու պահանջված է: Այս ժանրի լավագույն վարպետներից է շվեդ նկարիչ Յուրյո Էդելմանը, ում ինքնատիպ աշխատանքներում ամփոփված են արվեստագետի տաղանդն ու մասնագիտական հմտությունները:

 

Դիտելով նրա կտավները` առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, թե դրանք անփութորեն փաթեթավորված նվերներ են։ Սակայն իրականում դրանք գերիրական նկարչության գլուխգործոցներ են` արված յուղաներկով։

 

Էդելմանն այնպիսի հմտությամբ է ստեղծում իր կտավները, որ դրանք ցուցահանդեսի ժամանակ պատից կախված վիճակում տեսնելիս թվում է, թե ինչ որ մեկը գույնզգույն թղթերով փաթեթավորումներ է փակցրել շուրջբոլորը։

Առաջին հայացքից փաթեթավորում հիշեցնող պատկերները գերիրական կտավներ են (լուսանկարներ)