«ATV»-ին տարեմուտի գիշերը կցուցադրի հին ու բարի «օգոնյոկ»՝ սիրված դեմքերի ու երգիչ-երգչուհիների մասնակցությամբ
Մեր տեղեկություններով` խնջույքին հանդես է եկել նաև Թաթան, որը վերջերս հազվադեպ է հայտնվում հեռուստաեթերում: Երեկոյի երաժշտական կատարումներն իրենց զավեշտալի մանրապատումներով «մեջտեղելու» են հումորիստներ Գոռ Բարսեղյանը, Վահե Բեգլարյանը` Բոնին և Վանն ու Գրիգը` «Քարե դարդ» սիթքոմի սցենարիստները:
Ի դեպ, ամանորյա եռուզեռից անմասն չեն մնա նաև «Քարե դարդի» հերոսները` Մոսոյի թեթև ձեռքով: Ինչպես պարզեցինք` վերջինս նախնադարյան հերոսներին սովորեցնելու է թե ինչպես պատրաստել հայերիս տոնական սեղանի զարդը` խոզի բուդը...

Դե իսկ «Կիսաբաց լուսամուտների» ստեղծագործական խումբը պատրաստել է ոչ ավել, ոչ պակաս` 5 տոնական թողարկում: Ըստ տեղեկությունների` տեղի է ունենալու տոնական նվիրատվություն. մի շարք կարիքավոր ընտանիքներ կստանան բնակարանի ու մեքենայի բանալիներ և այլ նվերներ: Բուն Ամանորին «Կիսաբացի» տաղավարում կտիրի ուրախ երգ-երաժշտություն:











