Ժերար Դեպարդիեն ֆրանսիական վեպի էկրանավորման մեջ կմարմնավորի Իոսիֆ Ստալինին
Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն Ֆանի Արդանի «Ստալինի բազմոցը» (Le divan de Staline) ֆիլմում կմարմնավորի Իոսիֆ Ստալինին: Gazeta.ru-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է «Մոսֆիլմի» մամլո ծառայությունը:
Ֆիլմը նկարահանվելու է ֆրանսիացի գրող Ժան Դանիել Բալտասի 2013-ին հեղինակած վեպի հիման վրա: Նկարահանումը կիրականացնի Leopardo Filmes ֆրանս-պորտուգալական ընկերությունը:
Նշվում է, որ հագուստներն ու անհրաժեշտ պարագաները նկարահանումների համար կտրամադրի «Մոսֆիլմը»:
Դերասանը, ով 2013-ին ռուսական անձնագիր է ստացել» այժմ նշում է, որ ցանկանում է բնակարան գնել Մոսկվայում և բնակվել Սիբիրում:










