Ծնվել է երգչուհի Սոնա Շահգելդյանի առաջնեկը

10:46 • 30.12.15

Լույս աշխարհ է եկել երգչուհի Սոնա Շահգելդյանի առաջնեկը: Այս կապակցությամբ «Ֆեյսբուք« սոցիալական ցանցում երգչուհուն շնորհավորել են նրա ընկերները, երկրպագուները:
 

«Երջանիկ լինես, երեխայի հետ միասին: Քեզ պես տաղանդավոր, սիրուն բալիկ մեծանա»,- տեսաուղերձներից մեկում Սոնային մաղթել է ընկերներից մեկը:

 

Երգչուհին իր զգացումներով կիսվել է նաև «Ինստագրամի» իր էջում: «Շուտով Նոր Տարի է, ուզում եմ նախապես շնորհավորել բոլորիդ գալիք տոների կապակցությամբ և մաղթել անսահման սեր և հաջողություններ: 2015թ. ինձ համար շատ մեծ հաջողությունների տարի էր ոչ միայն նրանով, որ ունեցա նոր երգեր, համերգներ, տեսահոլովակներ.... այս տարի ես ունեցա նաև իմ ընտանիքը և լույս աշխարհ եկավ իմ բալիկը, ինչի համար շատ երջանիկ ենք և հպարտ :)) Ուզում եմ, որ բոլորիդ կյանքում լինի այդ Աստծու կողմից շնորհված հրաշքը: Բոլորիդ շատ սիրում եմ... »,- մասնավորապես գրել է Սոնա Շահգելդյանը:

 



 

Ծնվել է երգչուհի Սոնա Շահգելդյանի առաջնեկը