Թոմ Քրուզը վաճառքի է հանել իր ունեցվածքը

12:03 • 30.12.15

Հանրահայտ դերասան Թոմ Քրուզը որոշել է ազատվել բոլոր ավելորդություններից. դերասանը վաճառքի է հանել միաժամանակ մի քանի շքեղ առանձնատուն:

 

Ամերիկյան Variety ամսագիրը հայտնում է, որ Քրուզը մտադիր է ազատվել անշարժ գույքի իր խոշոր հավաքածուի «մարգարիտից»` Սասեքս կոմսությունում 1000 քմ տարածքով հնագույն առանձնատնից և նրա հարակից հողերից: Դերասանն օբյեկտը գնահատել է 4.95 մլն ֆունտ ստեռլինգ: Տանը կա 6 ննջասենյակ, 5 լոգասենյակ և սպասավորների մի ամբողջ անձնակազմ տեղավորելու հնարավորություն, գրում է elle.ru-ն:

 

Հատկանշական է, որ կալվածքը գտնվում է Սայենթոլոգիայի եկեղեցու բրիտանական գրասենյակից մի քանի կմ հեռավորության վրա, որի հետ դերասանն արդեն երկար տարիներ «բավականին ջերմ հարաբերությունների մեջ է»:

 

Բացի այդ, դերասանն այժմ փորձում է վաճառել Բևերլի Հիլզում գտնվող շքեղ տունը։ Հսկայական պալատը գնահատվել է 50 մլն դոլար:

 

Նոր սեփականատեր է փնտրում նաև մեկ այլ տուն, որը պատկանում է Քրուզին՝ Կոլորադոյում գտնվող կալվածքը, որը գնահատվում է 59 մլն դոլար:

Дом Тома Круза в графстве Сассекс

Թոմ Քրուզը վաճառքի է հանել իր ունեցվածքը