2016 թ․իմ առաջին երգը կլինի Երևանի մասին. Հայկո

16:03 • 31.12.15

Երգիչ Հայկոն Նոր տարվա գիշերը լինելու է Հայաստանում և նշելու է հորական տանը՝ ընտանիքի և հարազատների հետ, այնուհետև ավելի ուշ կգնա ջազային ակումբներից մեկը:

 

Tert.am-ի հետ զրույցում երգիչը նշեց, որ այս տարի, ինչպես ամեն տարի, մեկը մյուսին նվերներ են տալու:

 

«Ես և Անահիտը՝ Արմանին, Անահիտը՝ ինձ, ես՝ իրեն»,-ասաց նա:

 

Հայկոն կարծում է, որ Նոր տարին հատկապես հայերի համար ամենաուրախ տոներից մեկն է և գտնում է, որ ամենահետաքրքիրը նշվում է Հայաստանում:

 

«Ես Լոնդոնում, ԱՄՆ-ում ու էլի շատ երկրներում եմ նշել Նոր տարին, սակայն Հայաստանում ամենալավն է անցնում, որովհետև ուրախ է անցնում»,-ասաց նա և նշեց, որ 2016 թվականին ցանկանում է, որ խաղաղության և ուրախությամբ լի տարի լինի:

 

Ինչ վերաբերում է 2016 թվականի իր ծրագրերին, Հայկոն ասաց, որ պատրաստվում է աշխատել «Երկրաշարժ» ֆիլմի վրա, որը նկարահանում են ռուսական պրոդաքշնի հետ համատեղ, և այն էկրաններ կբարձրանա մյուս տարվա դեկտեմբերի 7-ին: Եկող տարի նա նաև նոր ձայներիզ է թողարկելու և արդեն բավականին երգեր  պատրաստ են, մի քանի տեսահոլովակ կնկարահանի, մի քանի պրոդյուսերական գործեր կլինեն:

 

Հայկոն հայտնեց, որ 2016 թվականին առաջին երգը կլինի Երևանի մասին, որի խոսքերի հեղինակն է Ավետ Բարսեղյանը, երաժշտությունը գրել է ինքը:

 

«Շատ կուզենամ այդ երգի հիման վրա գեղեցիկ տեսահոլովակ նկարահանել՝ իմ աչքերով, թե ինչպես եմ ես տեսնում Երևանը»,-ասաց նա:

 

2016 թ․իմ առաջին երգը կլինի Երևանի մասին. Հայկո