Նիգերիայում կանգնեցվել է Քրիստոսի 9 մ բարձրությամբ մարմարե արձանը (լուսանկարներ)
Նիգերիայում տեղի է ունեցել Հիսուս Քրիստոսի 9 մ բարձրությամբ մարմարե արձանի բացման արարողությունը, ինչի մասին հայտնում է Al Arabiya-ն` մանրամասնելով, որ այն իր տեսակի մեջ մեծագույն արձանն է Աֆրիկա մայրցամաքում։
Քառասուն տոննա կշռող արձանը, որը ստացել է Jesus The Greatest անվանումը, Փրկչին պատկերում է ոտաբոբիկ ու ձեռքերը վեր պարզած:
Նիգերիայի Աբաջահ գյուղում կանգնեցված արձանի բացման արարողությանը ներկա են եղել 100-ից ավելի քահանաներ ու հարյուրավոր քրիստոնյա հավատացյալներ: Նշվում է, որ Քրիստոսի արձանը ստեղծվել է Չինաստանում` նիգերիացի գործարար Օբինա Օնուոհայի պատվերով։












