«Խու իզ միստեր Պուտին». հայ ռեժիսորը սկանդալային ֆիլմ է ներկայացրել Ռուսաստանի նախագահի մասին
Համացանցում է հայտնվել ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր Վալերի Բալայանի «Ով է պարոն Պուտինը» («Ху из мистер Путин») վավերագրական ֆիլմը՝ նվիրված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
100 րոպեանոց ֆիլմը հիմնված է լրագրողական հետաքննությունների վրա, կենտրոնացած է 1990-ականների սկզբի պետերբուրգյան մի ավանտյուրայի վրա, որին մասնակցել է Պուտինը՝ այն ժամանակ դեռ որպես Լենինգրադի քաղաքապետարանի աշխատակից։
Արդեն իսկ բուռն քննարկումների օբյեկտ դարձած ֆիլմը հնարավոր է դիտել հղումով.











