«Բրիջիտ Ջոնսի երեխան» ֆիլմը 3 տարբեր ավարտ կունենա
«Բրիջիդ Ջոնսի օրագիրը» ֆիլմի 3-րդ մասի հեղինակները որոշել են բավականին յուրահատուկ ձևով մոտենալ իրավախախտների հետ կապված խնդիրների լուծմանը և նախապատրաստել են միաժամանակ 3 տարբեր վերջաբան, որպեսզի նույնիսկ դերասանները չիմանան` ինչպես է ավարտվելու ֆիլմը, պատմել է ֆիլմի գլխավոր դերակատարուհի Ռենե Զելվեգերը:
Sunday Express թերթին տված հարցազրույցում դերասանուհին պատմել է, որ սյուժեի մասին մանրամասն չգիտի ոչ ոք` ոչ ինքը, ոչ իր գործընկերներ Քոլին Ֆյորտը և Պատրիկ Դեմփսին: Իրենք բոլորն էլ ստիպված են եղել նկարահանվել ֆիլմի տարբեր վերջաբաններում: Եվ թե ինչպես կավարտվի ֆիլմը, դերասանները կիմանան միայն պրեմիերայի ժամանակ, փոխանցում է segodnya.ua-ն:
«Դերասանական կազմից ոչ ոք չգիտի` ով է Բրիջիդի երեխայի հայրը կամ ում հետ նա կմնա վերջում: Պրոդյուսերների նպատակն է ամեն ինչ գաղտնի պահել մինչև պրեմիերան»,- պատմել է Զելվեգերը:
«Բրիջիտ Ջոնսի երեխան» ֆիլմի պրեմիերան կկայանա 2016-ին: Առաջինը կտեսնեն Մեծ Բրիտանիայի բնակիչները ապրիլի 22-ին, իսկ ԱՄՆ-ում և եվրոպական երկրներում ֆիլմը վարձույթում կհայտնվի սեպտեմբերին:










