Կիևում հայտնաբերվել են Մալևիչի ելույթների անհայտ ձայնագրությունները
Նկարիչ Կազիմիր Մալևիչի արվեստի հետազոտող Տատյան Ֆիլևսկայան հայտնել է, որ Կիևում հայտնաբերվել են հեղինակի ելույթների` նախկինում անհայտ ձայնագրությունները, գրում է Газета-ն:
Տվյալ ձայնագրությունները հայտնաբերվել են նկարչի օգնական Մարյանա Կրոպիվնիցկու ընտանեկան արխիվում: Վերջինս սղագրել է Մալևիչի ելույթները Կիևում: Նրանցում ասվում է Կիևի գեղարվեստի ինստիտուտում Կերպարվեստի փորձարարական հետազոտական կաբինետի մշակման պլանների մասին, ինչպես նաև մտորումներ են նկարիչների կրթության խնդիրների և արվեստի նոր ակադեմիայի ստեղծման մասին:
«Սա յուրահատուկ իրադարձություն է կիևյան մշակութային հորիզոնի համար: Մինչ օրս Մալևիչի կիևյան շրջանն ամենաքիչ ուսումնասիրվածն էր իր աշխատանքում»,- ասել է Ֆիլևսկայան:
Տեքստերը մտադիր են հրապարակել 2016թ. փետրվարին:










