«Աստղային պատերազմները» հասույթի ծավալներով առաջ է անցել «Ավատարից»
«Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի վերջին էպիզոդը ռեկորդ է սահմանել ԱՄՆ շուկայում տոմսարկղերից ստացած հասույթի ծավալներով՝ առաջ անցնելով Ջեյմս Քեմերոնի «Ավատարից», գրում է gazeta.ru-ն:
Նախորդ ռեկորդակիր ֆիլմի՝ 760,5 միլիոն դոլարի մակարդակը գերազանցելու մասին հաղորդել է պաշտոնական բլոգը:
Ռեկորդը սահմանվել է «Ուժի զարթոնքի» պրեմիերայից 20 օր անց: Disney-ում շնորհակալություն են հայտնել հանդիսատեսին և նշել, որ միայն երկրպագուների շնորհիվ է տեղի ունեցել ֆիլմաշարի իսկական զարթոնքը:
Միևնույն ժամանակ հասույթի համաշխարհային բացարձակ ռեկորդը պահպանում է «Ավատարը»՝ 2,8 միլիարդ դոլարով: Ներկայումս նոր «Աստղային պատերազմները» հավաքել են մոտ 1,6 միլիարդ դոլար:










